Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը փետրվարին աճել են 13,4%–ով

05.04.2016 16:37
Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը փետրվարին աճել են 13,4%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը 2016 թվականի փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 13,4 տոկոսով` կազմելով 45,3 մլրդ դրամ։ Այդ մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն, ժամկետանց վարկերի ծավալում կարճաժամկետ ժամկետանց վարկերն աճել է 12,6 տոկոսով` մինչև 25,1 մլրդ դրամ, իսկ երկարաժամկետ վարկերը` 14,4 տոկոսով` մինչև 20,2 մլրդ դրամ։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բանկերի երկարացված վարկերը աճել են 2 տոկոսով` կազմելով 113,8 մլրդ դրամ։

Վարկային ավանդները փետրվարին աճել են 1,84 տոկոսով` կազմելով 1 970,2 մլրդ դրամ, ընդ որում` արժութային վարկերն աճել են 2,6 տոկոսով` մինչև 1 320,7 մլրդ դրամ, իսկ դրամայիններն աճել են 0,35 տոկոսով` մինչև 649,4 մլրդ դրամ։

Փետրվարի վերջի դրությամբ, Հայաստանի բանկերի համախառն վարկերը կազմել են 2 129,4 դրամ (աճել են 2 տոկոսով): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև