Հայաստանի բանկերի վարկային ներդրումները փետրվարին աճել են 2,3%–ով

06.04.2016 13:38
Հայաստանի բանկերի վարկային ներդրումները փետրվարին աճել են 2,3%–ով

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի` ռեզիդենտների տրված վարկերը2016 թ.-ի փետրվարի վերջին կազմել են 2 040,4 մլրդ դրամ` մեկ ամսում աճելով 2,27 տոկոսով, վկայում են ԿԲ տվյալները:

ԱՎԾ տվյալներով, արտարժութային վարկերը կազմել են 1 361,58 մլրդ դրամ (2,8 տոկոսի աճ), իսկ դրամական վարկերը` 678,8 դրամ (1,18 տոկոսի աճ):

Ձեռնարկություններին տրված վարկերը հաշվետու ժամանակահատվածում աճել են 3,3 տոկոսով` հասնելով 1 152,7 մլրդ դրամի, իսկ տնային տնտեսություններին տրված վարկերը`0,6 տոկոսով` հասնելով 785,4 մլրդ դրամի:

Ոչ ռեզիդենտներին տրված վարկերը կազմել են 127,2 մլրդ դրամ` աճելով 3,9 տոկոսով: 2016 թ.-ի փետրվարի վերջի դրությամբ, համախառն վարկերը կազմել են 2 167,6 մլրդ դրամ (2,36 տոկոսի աճ) (1 դոլարը - 481,94 դրամ): -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև