Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 1,74%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 17 614,84 դրամ

07.04.2016 11:39
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 1,74%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 17 614,84 դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն մարտի 28–ից ապրիլի 3–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել 17 614,84 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից պակաս է մոտ 1,74 տոկոսով կամ 312,78 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել 19 146,57 դրամ` նվազելով 1,74 տոկոսով կամ 339,98 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 223,13 դրամ (0,91 դրամի անկում), բացթողնման գին` 242,53 դրամ (0,99 դրամի անկում), պլատին` գնման գին` 13 853,23 դրամ (76,56 դրամի անկում), բացթողնման գինը` 15 057,86 դրամ (83,22 դրամի նվազում), պալադիում` գնման գինը` 8 410,41 դրամ (119,61 դրամի աճ), բացթողնման գին` 9 141,75 դրամ (130,01 դրամի աճ) ($1 – 482,01 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև