Միջազգային վարկանիշային գործակալությունները կարող են վատացնել Հայաստանի ներդրումային վարկանիշը. տնտեսագետ

08.04.2016 17:46
Միջազգային վարկանիշային գործակալությունները կարող են վատացնել Հայաստանի ներդրումային վարկանիշը. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Միջազգային վարկանիշային կազմակերպությունները, հնարավոր է, վատացնեն Հայաստանի ներդրումային վարկանիշը, ուրբաթ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

«Ցանկացած պատերազմական իրավիճակ ազդում է հեղինակավոր վարկանիշային գործակալությունների կողմից երկրի միջազգային ներդրումային վարկանիշի վատացման վրա», - հայտարարեց տնտեսագետը:

Նա նշեց, որ քաղաքական բաղկացուցիչի տեսանկյունից իրավիճակը երկրում ևս դիտարվելու է որպես անկայուն:

Խաչատրյանի խոսքով, նույնիսկ ընտրությունները երկրում դիտարկվում են որպես որոշակի անկայունություն (Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2017 թ.-ին): Փորձագետը կարծում է, որ եթե դրան գումարվում է նաև երկրում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը, ապա միջազգային վարկանիշային գործակալության համար դա արդեն վարկանիշի նվազման նախադեպ է:

Միաժամանակ Խաչատրյանը կոչ է անում բավականին շատ ուշադրություն չդարձնել վարկանիշերի վրա: «Իրականում կան լուծման կարիք ունեցող շատ ավելի լուրջ խնդիրներ, քան վարկանիշերի մասին մտածելը», - պարզաբանեց նա:

2016 թ.-ի հունվարին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը «В+» մակարդակում հաստատեց Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը` արտարժույթով և ազգային արժույթով: Վարկանիշերի կանխատեսումը մնաց անփոփոխ` «Կայուն»: Մարտին Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Ba3 մակարդակից B1 մակարդակ նվազեցրեց Հայաստանի երկարաժամկետ էմիտենտի և անապահով պարտքային պարտավորությունների վարկանիշերը, ինչպես նաև լավացրեց կանխատեսումը` «Բացասականից» դարձնելով «Կայուն»:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։

 

Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  7 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

 

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 44 զոհ, մոտ 122–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 21–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև