08.04.2016 18:06
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2016 թ.-ի մարտին կազմել են 1 621,9 մլն դոլար` մեկ ամսում կրճատվելով 3,5 տոկոսով կամ 58,7 մլն դոլարով: Այդ մասին են վկայում ԿԲ նախնական տվյալները:
Կարգավորիչի տվյալներով, պահուստների մասին նախնական տվյալների մեջ ներառված չեն ԿԲ-ի շրջանառության վերջնական գործառնությունները:
Ազատ փոխարկվող արժույթով արտաքին ակտիվները 2016 թ.-ի մարտին կազմել են 1608 մլն դոլար: ԿԲ տվյալների համաձայն, ԱՄՀ–ի (SDR) փոխառության հատուկ իրավունքները մարտի վերջին կազմել են 13,9 մլն դոլար: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: