Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 68,6 մլն դոլար են ձեռք բերել

11.04.2016 12:41
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 68,6 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում բանկերն ապրիլի 4–ից 8–ը ձեռք են բերել շուրջ 68,6 մլն դոլար մեկ դոլարի դիմաց 481,09 դրամի միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնեցին Հայաստանի կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ, բանկերը ձեռք են բերել 8,4 միլիոն եվրո և շուրջ 772 մլն ռուբլի մեկ եվրոյի դիմաց 546,31 և մեկ ռուբլու դիմաց 7.03 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում միաժամանակ վաճառվել է 77,2 մլն դոլար, 12,7 մլն եվրո և շուրջ 370,2 մլն ռուբլի, համապատասխանաբար, 482,82 դրամ, 550,22 դրամ և 7,12 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, մարտի 28-ից ապրիլի 3–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 44,2 մլրդ դրամ, իսկ դոլարայինները` 72,6 մլն դրամ ($1– 483,48 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև