Հայաստանում ՀՆԱ աճը 2016 թ.-ին կգերազանցի 3 տոկոսը. էկոնոմիկայի նախարար

12.04.2016 15:50
Հայաստանում ՀՆԱ  աճը 2016 թ.-ին կգերազանցի 3 տոկոսը. էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում էկոնոմիկայի աճը 2016 թ.-ին կկազմի ավելի քան 3 տոկոս, երեքշաբթի լրագրողներին ասաց հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե արդյո՞ք կստացվի հասնել պետական բյուջեում ամրագրված ՀՆԱ աճին` Մինասյանը նշեց, որ այդ ցուցանիշը միանշանակ ապահովված կլինի, սակայն «այսօրվա դրությամբ կան բոլոր պայմանները հասնելու ավելի քան 3 տոկոսանոց տնտեսական աճի»:

«Մարտական գործողությունները Ղարաբաղում վտանգներ և մարտահրավերներ են ստեղծում, սակայն դրանք չեն ազդի էկոնոմիկայի աճի վրա: Տնտեսության աճի ապահովման համար մենք պետք է կրկնակի-եռակի համախմբվածություն ցուցաբերենք, պետք է համախմբվենք` ներդրողներին գրավելու նպատակով», - հայտարարեց նախարարը:

Պետական բյուջեի տվյալների համաձայն, Հայաստանում 2016 թ.-ին նախատեսված է ՀՆԱ  2.2–տոկոսանոց աճ: ՀԲ վերջին կանխատեսման համաձայն, հանրապետությունում 2016 թ.-ին տնտեսական աճը կկազմի 1,9 տոկոս, ՎԶԵԲ-ը կանխատեսում է աճ 2-2,5 տոկոսի սահմաններում, Fitch-ը` մինչև 2 տոկոս աճ, Moody’s-ը կանխատեսում է Հայաստանում 2016 թ.-ին ՀՆԱ-ի աճի դանդաղեցում մինչև 2,2 տոկոս:

ԱՎԾ տվյալների համաձայն, Հայաստանում տնտեսական աճը 2015 թ.-ին կազմել է 3 տոկոս` պետբյուջեում ամրագրված 4,1 տոկոսի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև