ԱՄՀ–ն բարելավել է Հայաստանի գնաճի 2016 թ.–ի կանխատեսումը

12.04.2016 20:49
ԱՄՀ–ն բարելավել է Հայաստանի գնաճի 2016 թ.–ի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը 2016 թ.–ին Հայաստանում կանխատեսում է գների 2,6 տոկոսանոց աճ։ Այս մասին նշվում է ԱՄՀ–ի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) ապրիլյան զեկույցում։

2015 թ.–ի հոկտեմբերյան զեկույցում ԱՄՀ–ն կանխատեսում էր 3,6 տոկոսանոց գնաճ։

Ապրիլյան զեկույցի համաձայն` ԱՄՀ–ն 2017 թ.–ին Հայաստանում կանխատեսում է գների 4 տոկոսանոց աճ։

Բացի այդ, ԱՄՀ–ն վատացրել է Հայաստանի տնտեսության աճի 2016 թ.–ի կանխատեսումը` հասցնելով 1,9 տոկոսի։ 2015 թ.–ի հոկտեմբերյան զեկույցում ԱՄՀ–ն 2016 թ.–ին ակնկալում էր Հայաստանի ՀՆԱ–ի աճ` 2,2 տոկոսի չափով։

Հայաստանի ԱՎԾ–ի տվյալներով` 2016 թ.–ի հունվար–մարտին գրանցվել է 1,4 տոկոսանոց գնանկում։ Միաժամանակ Հայաստանում սպառողական գները 2016 թ.–ի մարտին, 2015 թ.–ի մարտի համեմատ, նվազել են 2 տոկոսով։

Ըստ պետբյուջեի` Հայաստանում գնաճը 2016 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի չափով (±1,5%), ՀՆԱ–ի աճը` 2,2 տոկոսի չափով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև