ԱՄՆ պետբյուջեի պակասուրդը մարտին կրկնապատկվել է

13.04.2016 14:13
ԱՄՆ պետբյուջեի պակասուրդը մարտին կրկնապատկվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նավթի գների անկումը տեսականորեն պետք է օգնի ամերիկյան տնտեսությանը և բարելավի հավասարակշռությունը: Սակայն խնդիրներ շատ կան, իսկ նավթի գների նվազման դրական ազդեցությունը առայժմ նկատելի չէ: Միաժամանակ, պետբյուջեի պակասուրդը մարտին կրկնապատկվել է` 2015 թ.-ի մարտի համեմատ, գրում է Vestifinance.ru-ն:

ԱՄՆ Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, պետբյուջեի պակասուրդը մարտին կազմել է 108 մլրդ դոլար, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2015 թ.-ի մարտին պակասուրդը կազմել է ընդամենը 53 մլրդ դոլար:

Reuters-ի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին բյուջեի բացասական սալդո 104 մլրդ դոլարի մակարդակով:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով սեզոնային շտկումները, 2016 թ.-ի մարտին  պակասուրդը կազմել է 102 մլրդ դոլար` 2015 թ.-ի մարտին գրանցված 89 մլրդ դոլարի համեմատ:

Պակասուրդը ֆինանսական տարում կազմել է 461 մլրդ դոլար, ինչը 5 տոկոսով ավել է անցած տարվա մակարդակից, երբ ցուցանիշը կազմել է 439 մլրդ դոլար:

Նախորդ ամսվա ընթացքում եկամուտների մակարդակը կազմել է 228 մլրդ դոլար, մինչդեռ ծախսերը հասել են 336 մլրդ դոլարի: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև