Յունիբանկը սկսել է 5 մլն դոլար ծավալով պարտատոմսերի թողարկումը

13.04.2016 17:39
Յունիբանկը սկսել է 5 մլն դոլար ծավալով պարտատոմսերի թողարկումը

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտարարում է 8–տոկոսանոց տարեկան եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, պարտատոմսերի ծավալը կկազմի 5 մլն դոլար, ինչը ներառում է յուրաքանչյուրը 100 դոլար անվանական արժեքով 50 000 պարտատոմս:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, իսկ մարումը կիրականացվի 2018 թվականի ապրիլի 8–ին։ Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի և առաջարկվող պարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն, Յունիբանկը հրապարակել է ww.unibank.am կայքում 2016 թվականի ապրիլի 4–ին։

Պարտատոմսերը կարել է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 45 մասնաճյուղերում:

Ըստ հաղորդման, պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2016 թվականի ապրիլի 8–ից մինչև հուլիսի 14–ը։

Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:

««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից»,– ասվում է հաղորդման մեջ։

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև