Յունիբանկը մասնակցում է Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովին Լոնդոնում

14.04.2016 18:50
Յունիբանկը մասնակցում է Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովին Լոնդոնում

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը մասնակցում է ապրիլի 14-15 Լոնդոնում անսկացվող Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Համաժողովին կմասնակցեն առաջատար ներդրումային բանկերի և խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ ԱՊՀ երկրներից, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից»,– նշվում է հաղորդման մեջ։

Յունիբանկը համաժողովում ներկայացնում են բանկի բաժնետերեր Գեորգի Պիսկովը, Գագիկ Զաքարյանը և Խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանը: Համաժողովի ծրագրը ներառում է պարտատոմսերի շուկայի փորձագետների ելույթներ ֆինանսական շուկաների ներկա վիճակի, առանձնահատկությունների և զարգացման հեռանկարների մասին:

Նախատեսված են նաև առանձին սեկցիաներ և քննարկումներ: Յունիբանկի պատվիրակությունն իր ելույթում կներկայացնի Հայաստանի ներդրումային հնարավորությունները և իր կողմից թողարկված պարտատոմսերի պայմանները:

Հիշեցնենք, որ Յունիբանկն ապրիլին հայտարարեց 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 08.04.2018թ.-ին:

Առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի և առաջարկվող պարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն, Յունիբանկը հրապարակել է ww.unibank.am կայքում 04.04.2016թ.-ին:

Պարտատոմսերը կարել է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 45 մասնաճյուղերում: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2016 թվականի ապրիլի 8–ից մինչև ապրիլի 14–ը։ Թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, ինչը ներառում է յուրաքանչյուրը 100 դոլար անվանական արժեքով 50 000 պարտատոմս: Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, ներառում է 1000 ԱՄՆ դոլար արժողությամբ 10 հատ պարտատոմս:

Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև