Հայաստանում միջբանկային վարկերի ծավալը փետրվարին ավելացել է 66,9%–ով` հասնելով ավելի քան 75 մլրդ դրամի

15.04.2016 15:49
Հայաստանում միջբանկային վարկերի ծավալը փետրվարին ավելացել է 66,9%–ով` հասնելով ավելի քան 75 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում միջբանկային վարկերի ծավալը, այդ թվում` ռեպո–գործարքները, 2016 թ.–ի փետրվարի արդյունքում, հասել է մոտ 75 մլրդ դրամ` նախորդ տարվա փետրվարի համեմատ ավելանալով 66,9 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ–ի 2016 թ.–ի փետրվարի տեղեկագրում։

Միաժամանակ հունվարի համեմատ` միջբանկային վարկերն ավելացել են 11,4 տոկոսով։

Արտարժույթով տրված միջբանկային վարկերը փետրվարին կազմել են 31,7 մլրդ դրամ` 2015 թ.–ի փետրվարի համեմատ կրճատվելով 25,4 տոկոսով։

ԿԲ տվյալներով` դրամային միջբանկային վարկերի ծավալը փետրվարին կազմել է մոտ 43,3 մլրդ դրամ` ավելանալով 17,9 անգամ։

Այսօր Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ ($1 – 483,03 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև