Հայաստանի բանկերի անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը փետրվարին նվազել է 18,5%–ով` կազմելով 1,6 տրլն դրամ

15.04.2016 17:55
Հայաստանի բանկերի անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը փետրվարին նվազել է 18,5%–ով` կազմելով 1,6 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հանրապետության տարածքում Հայաստանի առևտրային բանկերի բոլոր անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը 2016 թ.-ի փետրվարին կազմել է 1 595,7 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 18,5 տոկոսով, հաղորդվում է 2016 թ.-ի Հայաստանի ԿԲ փետրվարյան տեղեկագրում:

Ըստ ԿԲ տվյալների` անկանխիկ գործարքների միջոցով կատարված գործարքների ընդհանուր քանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2 083 942` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 24,4 տոկոսով։

Միաժամանակ թղթային վճարային պարտավորություններով կատարված փոխանցումների ծավալը փետրվարին կազմել է 1 577 մլրդ դրամ, էլեկտրոնային վճարային պարտավորությունները`1 424,4 մլրդ դրամ, կտրոններով իրականացված փոխանցումները`  275 մլն դրամ, քարտերով կատարված անկանխիկ գործառնությունները` 1,3 մլրդ դրամ։ Այլ դեբետային փոխանցումներ չեն իրականացվել ։

Հայաստանում պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը կազմել է 106,8 մլրդ դրամ (աճը`7,6%), իսկ գործարքների քանակը կազմել է 2363145 (աճը` 12,2%)։

Ընթացիկ տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը կազմել է 1739122 (աճը` 8,9%) ($1 – 483,03 դրամ )։   –-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև