ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է հատուկ սակագներ ՎՏԲ խմբի շրջանակներում «Յունիստրիմ» համակարգով իրականացվող դրամական փոխանցումների համար

19.04.2016 18:20
ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է հատուկ սակագներ ՎՏԲ խմբի շրջանակներում «Յունիստրիմ» համակարգով իրականացվող դրամական փոխանցումների համար

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է հատուկ սակագներ ՎՏԲ խմբի շրջանակներում «Յունիստրիմ» համակարգով իրականացվող դրամական փոխանցումների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Շնորհիվ ՎՏԲ Խմբի աշխարհագրական տարածվածության, մենք հնարավորություն ունենք ներկայացնել այնպիսի պրոդուկտներ և ծառայություններ, որոնք հարմարվետ և շահավետ են սարքում ՎՏԲ Խմբի հաճախորդների համագործակցությունը տարբեր երկրներում», - ասվում է հաղորդագրության մեջ։

ՎՏԲ Խումբը պրոդուկտ է մշակել Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդների համար:

«Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգով ՎՏԲ-Հայաստան Բանկից դեպի ՎՏԲ-Վրաստան Բանկ, ՎՏԲ-Ուկրաինա Բանկ և ՎՏԲ-Ղազախստան Բանկ, ինչպես նաև հակառակ ուղղություններով փոխանցումների կատարման և վճարման համար կգործեն հատուկ/իջեցված սակագներ՝ փոխանցման գումարի 0.9% միջնորդավճար նախորդ 1.5% միջնորդավճարի փոխարեն:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից դեպի ՌԴ «Յունիստրիմ» դրամարկղերի միջոցով իրականացվող դրամական փոխանցումների միջնորդավճարի չափը կազմում է 0.35% ՀՀ դրամով և սկսած 0.5% արտարժույթով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը հայաստանյան դրամական փոխանցումների շուկայում հանդիսանում է ակտիվ խաղացողներից մեկը, քանի որ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով հնարավոր է ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ Հայաստանի տարածքում գործող գրեթե բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով: Բացի այդ, Դուք կարող եք օգտվել VTB Transfer ծառայությունից՝ փոխանցման գումարը քարտի վրա ստանալու համար զանգահարելով Սպասարկման կենտրոն», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Յունիստրիմ» արագ դրամական փոխանցումների համակարգը երկար տարիների ընթացքում հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի առավել հուսալի գործընկերներից մեկը, որը մեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում արագ, ապահով և հարմարավետ իրականացնել դրամական փոխանցումներ: ՎՏԲ-Հայաստան, ՎՏԲ-Վրաստան, ՎՏԲ-Ուկրաինա և ՎՏԲ-Ղազախստան բանկերի միջև «Յունիստրիմ» համակարգով իրականցվող դրամական փոխանցումների համար սահմանված հատուկ սակագինը ՎՏԲ Խմբի նախագիծն է, որը հոգ է տանում իր հաճախորդների մասին` առաջարկելով նոր պրոդուկտներ և ծառայություններ առավել շահավետ պայմաններով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև