«Իմ ֆինանսների միամսյակը 2016» ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցներն այցելեցին Քանաքեռի դպրոցներին մեկը

20.04.2016 10:58
«Իմ ֆինանսների միամսյակը 2016» ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցներն այցելեցին Քանաքեռի դպրոցներին մեկը

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. «Իմ ֆինանսների միամսյակը» ամենամյա ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները հանդիպեցին ՌԴ Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի հետ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը նվիրված էր պլաստիկ քարտերին: Զրույցի ընթացքում Բանկի աշխատակիցները ներկայացրեցին պլաստիկ քարտերի ստեղծման պատմությունը, պատմեցին բանկերի կողմից առաջարկվող քարտային ծառայությունների մասին, ինչպես նաև պատասխանեցին ուսուցիչների բազմաթիվ հարցերին:

Մասնավորապես քննարկվեցին բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացման ձևերը, տրվեցին խորհուրդներ, թե ինչպես կարելի է ավելի շահավետ պայմաններով փոխարկել քարտով ստացվող աշխատավարձը, նաև հասարակական վայրերում վճարային քարտերի օգտագործման անվտանգությանը առնչվող մի շարք հարցեր:

Մոտակա ժամանակներում Բանկը նախատեսում է Երևանի դպրոցներից մեկում և մարզերի երկու դպրոցներում անցկացնել բաց դասեր «Հայաստանի ֆինանսական համակարգը» թեմայով:

«Իմ ֆինանսների միամսյակը» ծրագիրը ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ անցկացվում է արդեն մի քանի տարի: Դրա հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների շրջանում ֆինանսական գրագիտության և տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաև ծանոթացնել երկրի ֆինանսական հաստատությունների կողմից առաջարկվող ծառայություններին և պրոդուկտներին:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև