Հայաստանում գնանկումը դեռ կշարունակվի. փորձագետ

20.04.2016 14:35
Հայաստանում գնանկումը դեռ կշարունակվի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պարենային շուկայում գնանկման գործընթացները կշարունակվեն` բնակչության սպառողական պահանջարկի կրճատման պատճառով, կարծում է տնտեսական գիտությունների դոկտոր, փորձագետ Վարդան Բոստանջյանը:

Նրա գնահատականով, նախորդ տարվա ընթացքում ընդհանուր պահանջարկը ընդունելի մակարդակի վրա էր, սակայն արդեն 2016 թ.-ի սկզբից նկատվեցին կրճատման միտումներ։

Այսպես, ԱՎԾ տվյալների համաձայն, 2015 թ.-ին Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 8 տոկոսով, ընդ որում, 2016 թ.-ի միայն հունվար-փետրվարին այս ցուցանիշը կազմել է մոտ 1,8 տոկոս:

«Նման բացասական դինամիկան վկայում է, որ այս պահին Հայաստանը գտնվում է բավականին անբարենպաստ սոցիալ-տնտեսական վիճակում», - ասաց Բոստանջյանը «ԱՌԿԱ» գործակալությանը:

Փորձագետի կարծիքով, գոյություն ունեն մի շարք գործոններ, որոն որոշակիորեն ազդում են սպառողական պահանջարկի մեծության վրա:

«Այդպիսի գործոնների շարքում կարելի է ընդգրկել ուժեղացող միգրացիոն գործընթացները, ինչպես նաև բնակչության ընդհանուր եկամուտների կտրուկ նվազումը, ինչն, իր հերթին, հանգեցնում է պարենային և արդյունաբերական ապրանքների սպառողական պահանջարկի կրճատմանը` դրանց շուկայական գնի հետագա կրճատմամբ», - նշեց նա:

Բոստանջյանի խոսքով, հանրապետությունում գործազրկության առկա մակարդակը (Զբաղվածության պետական ծառայության տվյալերի համաձայն, 2015 թ.-ին աճը կազմել է 16,4 տոկոս, խմբագրություն) ձևավորվել է, մասնավորապես, տնտեսական զարգացման դանդաղ տեմպերի, ինչպես նաև շուկայի բարձր մենաշնորհացման պայմաններում` ստիպելով քաղաքացիներին հատել հանրապետության սահմանը` եկամտի աղբյուր որոնելու նպատակով:

Բացի այդ, ինչպես ասաց փորձագետը, ներմուծման ծավալների նշանակալի կրճատման պայմաններում (2016 թ.-ի հունվար-փետրվար ամիսներին կրճատվել է 12,2 տոկոսով, խմբագրություն), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական շուկայում հայտնվել են տեղական արտադրողներ, որոնք ցանկանում են ներմուծվող ապրանքները փոխարինել սեփական արտադրության ապրանքներով:

«Սակայն, սպառողները շարունակում են ցուցադրել բավական զուսպ սպառողական վարք, իչը ևս հանգեցնում է գների իջեցման», - ասաց Բոստանջյանը:

Այս պահի դրությամբ, տնտեսագետը դեռ չի տեսնում նախադրյալներ ստեղծված իրավիճակի հնարավոր բարելավման համար: Նա կարծում է, որ Ղարաբաղի չորսօրյա պատերազմը, ինչպես նաև պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը բացասաբար են ազդում երկրում ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի վրա:

«Այս պահին չկան որևէ գործոններ, որոնք կկարողանան նշանակալի ազդեցություն ունենալ ստեղծված իրավիճակի վրա և կանգնեցնեն միգրացիոն հոսքերը: Ինչ վերաբերում է բնակչության ընդհանուր եկամտին, ապա այստեղ ևս դեռ չի նկատվում ոչ մի դրական միտում», -  եզրափակեց Բոստանջյանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև