ԱՄՆ 20 դոլարանոց նոր թղթադրամի վրա ստրկատիրոջ փոխարեն աֆրոամերիկուհի կպատկերվի

21.04.2016 17:08
ԱՄՆ 20 դոլարանոց նոր թղթադրամի վրա ստրկատիրոջ փոխարեն աֆրոամերիկուհի կպատկերվի

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. 20-դոլարանոց թղթադրամի վրա կպատկերվի ստրկության վերացման համար պայքարի առաջամարտիկ, աֆրոամերիկուհի Հարիեթ Թաբմենը (Harriet Tubman), հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները` վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի հայտարարությունը։
ԱՄՆ իշխանությունները հարցում էին կատարել՝ պարզելու, թե որ հայտնի կնոջը կցանկանային տեսնել քաղաքացիները նոր թղթադրամների վրա: Ըստ հարցման արդյունքների, բացի Հարիեթ Թաբմենից, քաղաքացիները 20-դոլարանոցների վրա ցանկացել էին տեսնել Էլեոնորա Ռուզվելտին և հայտնի հասարակական գործիչ ու ակտիվիստ Ռոզի Փարքսին։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր 10-դոլարանոց թղթադրամի դիզայնի փոփոխության մտադրության մասին։ Հիշեցնենք, որ այդ թղթադրամի վրա պատկերված է ԱՄՆ ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնը: Այս նախաձեռնությունը, սակայն, դժգոհություն էր առաջացրել քաղաքացիների շրջանում:

Դրա փոխարեն ԱՄՆ իշխանությունները որոշել են փոփոխել 20-դոլարանոց թղթադրամի դիզայնը, որի վրա պատկերված է ԱՄՆ-ում շատ ավելի քիչ հեղինակություն վայելող՝ ԱՄՆ յոթերորդ նախագահ Էնդրյու Ջեքսոնը:

Պետք է նշել, որ ԱՄՆ-ում մինչ այժմ կանայք պատկերված են եղել միայն մետաղադրամների վրա: Ինչ վերաբերում է թղթադրամներին, ապա դրանցում պատկերված դեմքերը 1929-ից ի վեր անփոփոխ են: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև