ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 76,9 մլն դոլար

25.04.2016 12:32
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան  76,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 18-22–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 76,9 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 479,92 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 9,3 մլն եվրո և մոտ 777,3 մլն ռուբլի` 1€ դիմաց 539,48 դրամ և 1 ռուբլու դիմաց 7,18 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 61մլն դոլար, 9,8 մլն եվրո և մոտ 358,4 մլն ռուբլի` համապատասխանաբար 481,6 դրամ, 545,48 դրամ և 7,32 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, ապրիլի 18-22–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 34,4 մլրդ դրամ, դոլարայինը 48,6 մլն դոլար ($1–479,13 դրամ)։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև