ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սուպերդրույք» ծառայության շրջանակում բարեխիղճ վարկառուներին կվերադարձնի ապառիկ վարկի մայր գումարի մինչև 20%-ը

26.04.2016 15:37
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սուպերդրույք» ծառայության շրջանակում բարեխիղճ վարկառուներին կվերադարձնի ապառիկ վարկի մայր գումարի մինչև 20%-ը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է «Սուպերդրույք» ծառայությունը` վերադարձնելով բարեխիղճ վարկառուներին ապառիկ վարկի մայր գումարի մինչև 20%-ը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Այսուհետ, ապառիկ վարկ ձևակերպելով ՎՏԲ-Հայաստան Բանկը հետ համագործակցող առևտրային կետերում, մեր հաճախորդներին կընձեռնվի հնարավորություն ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով գումար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Միանալով «Սուպերդրույք» ծառայությանը և բարեխղճորեն սպասարկելով ապառիկ վարկն առնվազն 6 ամսվա ընթացքում, վարկառուն, ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո, կստանա տրամադրված վարկի մայր գումարի մինչև 20% չափով պարգևավճար:

Ծառայությանը կարելի է միանալ ավելի քան 300 առևտրային կետում ապառիկ վարկ ձևակերպելով: Ապառիկի տրամադրման մասին որոշումը, ինչպես նաև ձևակերպումը կատարվում են հաշված րոպեների ընթացքում:

Ապառիկ վարկ կարող են ստանալ 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք, և վարկի մարման պահին վարկառուի տարիքը պետք է չգերազանցի 65 տարին:

«Սուպերդրույք» ծառայության շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն վերադարձրել է 3 հազ. ավելի վարկառուների իրենց վճարված գումարներից մոտ 10 մլն դրամ:

«Սուպերդրույք» ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով, այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ պաշտոնական կայք՝ http://vtb.am/retail/akcii/superstavka/index.php:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև