Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 0,9%–ով

26.04.2016 16:48
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 0,9%–ով

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ապրիլի 18–ից 24–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել 17 746,41 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի ցուցանիշից ավել է մոտ 0,9 տոկոսով կամ 158,95 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել 19 289,58 դրամ` ավելանալով 0,9 տոկոսով կամ 172,78 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 227,65 դրամ (11,48 դրամի աճ), բացթողնման գին` 247,45 դրամ (12,48 դրամի աճ), պլատին` գնման գին` 14 103,05 դրամ (474,33 դրամի աճ), բացթողնման գինը` 15 329,40 դրամ (515,57 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 7 854,75 դրամ (21,79 դրամի աճ), բացթողնման գին 8 537,77  դրամ (23,69 դրամի աճ) ($1 – 479,07 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև