SWIFT-ը հաստատել է հակերների ներխուժումը ցանց

26.04.2016 17:56
SWIFT-ը հաստատել է հակերների ներխուժումը ցանց

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. SWIFT միջազգային վճարային համակարգը հաստատել է, որ հակերները ոչ միայն ներխուժել են իրենց մշակած ծրագրերից մեկը, այլ նաև օգտագործել են այն` ֆինանսական ցանցի ներսում հաղորդագրություններ ուղարկելու համար: Ցանցն աշխարհի հազարավոր բանկեր ամեն օր օգտագործում են միլիարդավոր դոլարներ փոխանցելու համար, գրում է forbes.ru-ն:

«SWIFT-ը բացահայտել է վերջերս կատարված կիբերմիջադեպեր, որոնց շրջանակում չարագործները համակարգի ներսում կամ համակարգից դուրս կարողացել են հաղորդագրություններ ուղարկել back գրասենյակներից, անձնական կամ աշխատանքային համակարգիչներից, որոնք միացված են եղել SWIFT-ի ցանցի տեղական ինտերֆեյսին», - մեջբերում է Reuters-ը իր համակարգի հաճախորդներին ուղարկված ծանուցումը:

SWIFT-ի ներկայացուցիչ Նատաշա Դետերանը հաստատել է գործակալությանը փաստաթղթի իսկությունը` չնշելով «կիբերմիջադեպերի» զոհերի անունները և չհրապարակելով ավելի վաղ չհայտարարած հարձակումների վնասի ծավալը:

SWIFT-ի հայտարարությունն առաջին խոստովանությունն է այն մասին, որ Բանգլադեշի ԿԲ-ի վրա կատարված փետրվարյան հարձակումը միակ դեպքը չէ: Այդ ժամանակ, հակերները, որոնց ինքնությունը դեռ չի հաստատվել, փորձել են Նյու Յորքի պետական պահուստային բանկում Բանգլադեշի ԿԲ-ի հաշվեհամարից իրականացնել 951 մլն դոլարի փոխանցում: Վճարումների հիմնական մասն արգելափակվել է, սակայն մոտ 81 մլն դոլարը փոխանցվել է Ֆիլիպիններում գտվող հաշվեհամարների վրա և ուղղվել տեղական խաղատներ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև