«ԱՌԿԱ» գործակալությունը 20 տարեկան է

29.04.2016 12:51
«ԱՌԿԱ» գործակալությունը 20 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Հարգելի ընկերներ, մայիսի 1–ին «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը կնշի իր 20–ամյակը։ Այս տարիների ընթացքում մենք մեր հաստատուն դիրքն ենք զբաղեցրել հայկական լրագրության լրատվական դաշտում։

Այսօր մենք ապրում ենք լրատվական բումի դարաշրջանում, երբ տարբեր կողմերից մարդկանց վրա են թափվում տարատեսակ տեղեկատվության առատ հոսքեր։ Այս գործընթացը հատկապես դժվարացել է սոցիալական ցանցերի զարգացման պայմաններում։

Ժամանակակից ընթերցողին շատ բարդ է ընտրել տեղեկատվության վստահելի աղբյուր։

Տեղեկատվական գերարտադրության պայմաններում մեր հիմնական խնդիրն էր անսահման տեղեկատվական հոսքից ընտրել հիմնականը, մշակել, ավելացնել հղումներ, փորձագետների կարծիքներ և ընթերցողին մատուցել ստուգված և հավաստի տեղեկատվություն։

Մենք ինքներս ենք գրել մեր նյութերն ու փորձել օրակարգը ձևավորել այնպես, որպեսզի այն արտացոլի ամենակարևորն ու արդիականը։

Հուսով ենք, որ այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է կատարել այս խնդիրն ու դառնալ Ձեր վստահելի զրուցակիցը։

Միշտ ձգտել ենք զարգանալ, շարժվել ժամանակին համընթաց։ Հստակ գիտակցել ենք, որ ընտրել ենք այնպիսի աշխատանք, որը կամ պետք է լավ կատարել, կամ ընդհանրապես չկատարել։

Հիմա` 20 տարի անց, կարող ենք ներկայացնել որոշակի սահմանագիծ։

Այս տարիների ընթացքում մենք փոքր կոլեկտիվից դարձանք երկրի առաջատար լրատվական գործակալություններից մեկը։

Այսօր կարող ենք արդեն խոսել «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի մասին, որտեղ, մասնավորապես, ներառվում են «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը, teleсom.arka.am հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների պորտալը, armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։

Մեր պրոդուկտներից օգտվում են պետական և կոմերցիոն կառույցներ, բանկեր, միջազգային ֆինանսական կազմակերպություններ, խորհրդատվական ընկերություններ, դեսպանատներ, զանգվածային լրատվության միջոցներ։

Սակայն աշխատանքի այս 20 տարիների ընթացքում մեր ամենաթանկարժեք ձեռքբերումը եղել, կա և մնում է մեր ընթերցողը

«ԱՌԿԱ» գործակալությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր բաժանորդներին, գործընկերներին, ընկերներին և պարզապես ընթերցողներին համագործակցության, աջակցության, մեր պրոդուկտների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։

Հարգանքով`

«ԱՌԿԱ» գործակալության խմբագրություն


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post