ՀՀ համախառն պետպարտքը մարտին աճել է 1,5%–ով` մինչև 5 196,1 մլն դոլար

29.04.2016 19:52
ՀՀ համախառն պետպարտքը մարտին աճել է 1,5%–ով` մինչև 5 196,1 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2016 թվականի մարտի վերջին կազմել է 5 196,1 մլն դոլար` փետրվարի համեմատ աճելով 1.5 տոկոսով, հայտնում է հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ, տարեսկզբից երկրի ընդհանուր պետպարտքը աճել է 2,3 տոկոսով:

ԱՎԾ տվյալների համաձայն, հանրապետության արտաքին պետական պարտքը 2016 թ.-ի մարտի վերջի դրությամբ կազմել է 4 405,7 մլն դոլար` նախորդ ամսվա համեմատ աճելով 1,5 տոկոսով կամ 63,6 մլն դոլարով:

Արտաքին պետպարտքի կառուցվածքում մոտ 3 917,8 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարությանը (55,5 մլն դոլարի աճ), իսկ հանրապետության ԿԲ-ի պարտքը կազմում է 487,8 մլն դոլար (8 մլն դոլարի աճ):

Հայաստանի ներքին պարտքը մարտի վերջին կազմել է 790,3 մլն դոլար` աճելով 12  մլն դոլարով։ Միաժամանակ մոտ 702,2 մլն դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների  ձեռք բերած պարտատոմսերին։ Արտարժույթով պետպարտատոմսերը կազմել են 86,1 մլն դոլար, ներքին երաշխիքները` 1,94 մլն դոլար։

Հայաստանի պետբյուջեի համաձայն, երկրի պետպարքտը 2016 թ.-ին կկազմի 49,4 տոկոս ՀՆԱ, իսկ արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին` 42,8 տոկոս: Պետական պարտքի չափը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 5,569 մլրդ դոլար, որից 86,6 տոկոսը արտաքին պարտքն է: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև