ՎՏԲ-Հայաստան Բանկն 1–ին եռամսյակում մոտ 889,5 մլն դրամ է վճարել պետբյուջե

02.05.2016 21:12
ՎՏԲ-Հայաստան Բանկն 1–ին եռամսյակում մոտ 889,5 մլն դրամ է վճարել պետբյուջե

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն 1–ին եռամսյակում մոտ 889,5 մլն դրամ վճարելով պետբյուջե` ընդգրկվել է 2016թ.-ի առաջին եռամսյակում վճարված հարկերի ծավալով Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, ՎՏԲ – Հայաստան Բանկն ըստ հարկային վճարումների զբաեղեցրել է 3–րդ տեղը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 26-րդ տեղը` հանրապետության խոշորագույն հարկատուների ցուցակում:

1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերն, որոնց մասնաբաժինը կազմել է հաշվետու ժամանակաշրջանում վճարված հարկերի 5.9%-ը:

Ընդհանուր առմամբ 1000 խոշորագույն հարկատուներն 2016թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե են վճարել 156,5 մլրդ դրամ:

 

Բանկի ակտիվներն առաջին եռամսյակի արդյունքներով կազմել են 314.7 մլրդ դրամ (1,5%–ի աճ), պարտավորությունները` 272.7 մլրդ դրամ (1,3%–ի աճ), կապիտալը` 42 մլրդ դրամ (5%–ի աճ)։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև