Հայաստանի ռեզիդենտներին տրված առևտրային բանկերի դրամային վարկերը մարտին աճել են 0,4%–ով, իսկ արտարժութայինները` 2,2 տոկոսով

03.05.2016 17:19
Հայաստանի ռեզիդենտներին տրված առևտրային բանկերի դրամային վարկերը մարտին աճել են 0,4%–ով, իսկ արտարժութայինները` 2,2 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրված դրամային վարկերը 2016 թ.-ի մարտին, տարեսկզբի համեմատ, աճել են 0,4 տոկոսով` կազմելով 684 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկերը` 2,2%–ով` մինչև 1 353,9 մլրդ դրամ։ Տվյալները ներկայացվել են ՀՀ ԿԲ–ի պաշտոնական կայքում:

ԿԲ-ի տվյալների համաձայն, ձեռնարկություններին տրված վարկերի ընդհանուր ծավալը տարեսկզբից աճել է 2,3 տոկոսով` մինչև 1 152 մլրդ դրամ, որից դրամային վարկերը կազմել են 166,1 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերը` 985,9 մլրդ դրամ։

Տնային տնտեսություններին տրված վարկերն աճել են ընդամենը 0,47 տոկոսով` կազմելով 783,6 մլրդ դրամ, որից դրամային վարկերը կազմել են 475,3 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերը` 308,4 մլրդ դրամ։ Հայկական բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված համախառն վարկերը տարեսկզբից աճել են 1,6 տոկոսով` կազմելով 2 038 մլրդ դրամ: Ընդ որում, ռեզիդենտներին տրամադրված վարկային ներդրումները մեկ ամսվա ընթացքում կրճատվել են 0,11 տոկոսով։ (1 դոլարը` 478,56 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև