Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը մարտին աճել են 0,3%–ով

05.05.2016 14:52
Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը մարտին աճել են 0,3%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը 2016 թվականի մարտի արդյունքներով, նախորդ ամսվա համեմատ, աճել են 0,3 տոկոսով` կազմելով 45,5 մլրդ դրամ։ Այդ մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Հաղորդագրության համաձայն, ժամկետանց վարկերի ծավալում կարճաժամկետ ժամկետանց վարկերը նվազել են 1,2 տոկոսով` մինչև 24,8 մլրդ դրամ, իսկ երկարաժամկետ վարկերը աճել են 2,1 տոկոսով` մինչև 20,7 մլրդ դրամ։ Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բանկերի երկարացված վարկերն աճել են 0,2 տոկոսով` կազմելով 114 մլրդ դրամ։

Վարկային ներդրումները մարտին աճել են 0,24 տոկոսով` կազմելով 1 974,7 մլրդ դրամ, ընդ որում` արտարժութային վարկերը նվազել են 0,32 տոկոսով` մինչև 1 316,5 մլրդ դրամ, իսկ դրամայիններն աճել են 1,4 տոկոսով` մինչև 658,5 մլրդ դրամ։

Մարտի վերջի դրությամբ, Հայաստանի բանկերի համախառն վարկերը կազմել են 2 134,5 մլրդ դրամ (0,23 տոկոսի աճ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև