06.05.2016 15:12
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ -Հայաստան Բանկը ֆինանսավորել է մանկական ուղեղային կաթվածով երեխաների վերականգնողական թերապիան, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, ՎՏԲ -Հայաստան Բանկը ֆինանսական օգնություն է տրամադրել մանկական ուղեղային կաթվածով երեխաներին, որոնք գտնվում են «Հայ Մայրեր» հասարակական կազմակերպության հովանավորության ներքո: Դրա շնորհիվ անապահով ընտանիքներից ՄՈՒԿ-ով (մանկական ուղեղային կաթված) 60 երեխա վերականգնողական ջրային թերապիա անցնելու հնարավորություն ստացավ:
ՎՏԲ Հայաստան Բանկը Կորպորատիվ հասարակական պատասխանատվության շրջանակներում մշտական հիմքով ծրագրեր է իրականացնում կրթական, մշակութային և բարեգործական ոլորտներում:
ՄՈՒԿ-ով երեխաների և նրանց մայրերի խնդրով զբաղվող «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ ՎՏԲ-Հայաստան Բանկն համագործակցում է 2014թ.-ից` տրամադրելով ֆինանսավորում վերականգնողական ծրագրերի և այլ ծախսերի ծածկման համար:
ՎՏԲ Հայաստան Բանկի վարչության գլխավոր տնօրեն-նախագահ Յուրի Գուսևը նշեց, որ հասարակական պատասխանատվությունը յուրաքանչյուր կազմակերպության զարգացման կարևոր բաղկացուցիչն է, ավելացնելով, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես ակտիվ մասնակցություն ունի երեխաների կյանքում, հատկապես այն երեխաների, ովքեր ուշադրության և աջակցության խիստ կարիք ունեն:
«Մենք սերտորեն համագործակցում ենք «Հայ մայրեր» ֆոնդի հետ և մեզ համար մեծ ուրախություն է երեխաներին աջակցելը այդքան կարևոր հարցում` իրականացնել վերականգնողական թերապիա: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ ջրային թերապիան դրական արդյունքներ կտա և դա առաջխաղացման հերթական քայլը կլինի երեխաներից յուրաքանչյուրի համար»,– ասաց նա։
«Հայ մայրեր» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանն իր հերթին նշեց, որ արդեն վաղուց ապացուցված է, որ հիդրոտերապիան իրենից ներկայացնում է ՄՈՒԿ-ի վերականգնման ֆիզիոթերապեվտիկական ամենաարդյունավետ մեթոդներից մեկը։
«ՎՏԲ –Հայաստան Բանկի շնորհիվ անապահով ընտանիքներից 60 երեխաներ կկարողանան անցնել վերականգնողական անհատական պարապմունքների կուրսեր: Մենք շատ շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին երեխաներին ընձեռված հնարավորության, ինչպես նաև մշտապես տրամադրվող օգնության համար»,– նշեց նա:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: