Հայաստանի միջազգային համախառն պահուստներն ապրիլին կրճատվել են գրեթե 54 մլն դոլարով` հասնելով 1 568,1 մլն դոլարի

06.05.2016 17:11
Հայաստանի միջազգային համախառն պահուստներն ապրիլին կրճատվել են գրեթե 54 մլն դոլարով` հասնելով 1 568,1 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2016 թ.-ի ապրիլին կազմել են 1 568,1 մլն դոլար` մեկ ամսում կրճատվելով 3,3 տոկոսով կամ 53,9 մլն դոլարով: Այդ մասին են վկայում ԿԲ նախնական տվյալները:

Ազատ փոխարկվող արժույթով արտաքին ակտիվները 2016 թ.-ի ապրիլին կազմել են 1554,1 մլն դոլար:

Կարգավորիչի տվյալներով, ԱՄՀ–ի (SDR) փոխառության հատուկ իրավունքները հաշվետու ժամանակահատվածի վերջին կազմել են 14 մլն դոլար:

ԿԲ–ի տվյալներով` Հայաստանի միջազգայի համախառն պահուստները 2015 թ.–ի վերջին կազմել են մոտ 1 775,3 մլն դոլար` տարեսկզբին գրանցված 1 489,4 մլն դոլարի համեմատ (19,2 տոկոսի աճ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև