ԵԶԲ–ն և ԱԶԲ–ն կֆինանսավորեն 3 մլրդ դոլարի մի շարք նախագծեր Հայաստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում

10.05.2016 16:47
ԵԶԲ–ն և ԱԶԲ–ն կֆինանսավորեն 3 մլրդ դոլարի մի շարք նախագծեր Հայաստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կֆինանսավորեն 3 մլրդ դոլարի մի շարք նախագծեր Հայաստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում, նշվում է ԵԶԲ–ի կայքում։

Ըստ հաղորդագրության` բանկերը համաֆինանսավորումը կհատկացնեն տրանսպորտի և էնեգետրիկ ենթակառուցվածքների, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտներում իրականացվող նախագծերին։ ԵԶԲ–ի կողմից ֆինանսավորումն իրականացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից։

Եվրասիական զարգացման բանկը 2006 թ.–ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից հիմնադրված միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ ԵԶԲ–ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը` 100 հազար դոլար, Բելառուսի Հանրապետությունը` 15 մլն դոլար, Ղազախստանի Հանրապետությունը` 500 մլն դոլար, Ղրղըզստանի Հանրապետությունը` 100 հազար դոլար, Ռուսաստանի Դաշնությունը` 1 մլրդ դոլար և Տաջիկստանի Հանրապետությունը` 500 հազար դոլար։

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (8,513 մլրդ դոլար) հիմնադրվել է 2009 թ.–ի հունիսի 9–ին նույն վեց երկրների կառավարությունների կողմից։ ԿԶԵՀ–ի նպատակն է աջակցել մասնակից երկրներին գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման, տնտեսական և ֆինանսական կայունության ապահովման, տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին աջակցելու հարցում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև