Հայաստան իրականացված մասնավոր փոխանցումներն առաջին եռամսյակում ավելացել են 0,14%–ով` հասնելով 273,2 մլն դոլարի

11.05.2016 15:23
Հայաստան իրականացված մասնավոր փոխանցումներն առաջին եռամսյակում ավելացել են 0,14%–ով` հասնելով 273,2 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով Հայաստան իրականացված փոխանցումները 2016 թ.–ի առաջին եռամսյակում, 2015 թ.-ի համարժեք ժամանակահատվածի համեմատ, աճել են 0,14 տոկոսով` կազմելով 273,2 մլն դոլար: Այս մասին վկայում են ԿԲ–ի ամենամսյա տեղեկատվական տեղեկագրի 2016 թ.-ի մարտի տվյալները։

Հայաստան իրականացված փոխանցումները 2016 թ.–ի մարտին կազմել են ավելի քան 107,9 մլն դոլար, ինչը 1 տոկոսով ավել է նախորդ ամսվա ցուցանիշից և 4.6 տոկոսով պակաս է` 2015 թ.–ի մարտի ցուցանիշի համեմատ։

Հայաստանից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալն առաջին եռամսյակում կազմել է մոտ 180,5 մլն դոլար` աճելով 8,7 տոկոսով: Այսպիսով, փոխանցումների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 92,6 մլն դոլար, ինչը 13,2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Հայաստան փոխանցվող դրամական միջոցների համախառն ծավալի մոտ 50,1 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին: Ընդ որում, նախորդ տարիներին ռուսական փոխանցումների մասնաբաժինը կազմում էր 70-80 տոկոս:

Ռուսաստանից Հայաստան առաջին եռամսյակում իրականացված դրամական փոխանցումները կազմել են մոտ 136,9 մլն դոլար (8,1 տոկոսի անկում), իսկ հանրապետությունից Ռուսաստան փոխանցվել է 86,4 մլն դոլար (43,7 տոկոսի աճ)։

Հայաստան իրականացված դրամական փոխանցումները 2015 թ.–ին նվազել են 30 տոկոսով` կազմելով 1 208,47 մլն դոլար։ Մասնավոր փոխանցումների կրճատումը հիմնականում պայամանավորված է ռուբլու հսկայական արժեզրկման հետևանքով ռուսական դրամական փոխացումների նվազմամբ ($1 – 479,03 դրամ)։ –0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև