Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 0,3%–ով` հասնելով 17 709,72 դրամի մեկ գրամի դիմաց

11.05.2016 15:41
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 0,3%–ով` հասնելով 17 709,72 դրամի մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը մայիսի 2–ից 8–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 17 709,72 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից ավել է մոտ 0,3 տոկոսով կամ 46,88 դրամով։ Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 19 249,69 դրամ` աճելով 0,3 տոկոսով կամ 50,95 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 244,38 դրամ (5,47 դրամի աճ), բացթողնման գին` 265.63 դրամ (5,94 դրամի աճ), պլատին` գնման գին` 14 539,41 դրամ (222,24 դրամի աճ), բացթողնման գինը` 15 803,70 դրամ (241,56 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 8 617,09 դրամ (281,57 դրամի աճ), բացթողնման գին 9 366,40 դրամ (306,05 դրամի աճ) ($1 – 479,03 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև