«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցները բաց դաս են անցկացրել Երևանի «ԱՅԲ» դպրոցում

12.05.2016 12:56
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցները բաց դաս են անցկացրել Երևանի «ԱՅԲ» դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. «Իմ ֆինասների ամիս - 2016» ծրագրի շրջանակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցները այցելել են «ԱՅԲ» ավագ դպրոցը, որտեղ բարձր դասարանցիների մոտ բաց դաս են անցկացրել «Հայաստանի ֆինանսական համակարգը» թեմայով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Բանկի աշխատակիցները աշակերտական լսարանին ծանոթացրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի, նրա հիմնական ինստիտուտների և դրանց գործառույթների հետ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բանկային ոլորտին, մանրամասն նկարագրվել են բանկերի կողմից մատուցվող ծառայությունները և դրանց առանձնահատկությունները: ԱՅԲ-ի աշակետներին թեման չափազանց հետաքրքրեց և հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների ձևաչափով:

Առէկսիմբանկի Աշխատակազմի զարգացման բաժնի ղեկավար Գայանե Մաթևոսյանի խոսքերով, «ԱՅԲ» դպրոցում բաց դասը հանրապետության դասավանդողների և աշակերտների համար «Իմ ֆինասների ամիս - 2016» ամենամյա ծրագրի շրջանակում տեղի ունեցող մեր վերջին հանդիպումներն էին:

«Այսպիսով, մեկամսյա ակցիայի ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել ՌԴ Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի հետ, բաց դասեր ենք անցկացրել մայրաքաղաքի «ԱՅԲ» դպրոցում, ինչպես նաև Արմավիրի մարզի Նորավան և Լուկաշին համայնքներում: Դատելով տրված հարցերի թվից, թեման մեծ հետաքրքրություն է առաջացրել ընկնդիրների շրջանում և շատ գոհ ենք հանդիպումների արդյունքներից: Հուսով ենք, որ նման հանդիպումները ավանդական կդառնան»,- եզրափակել է Մաթևոսյանը։

«Իմ ֆինասների ամիս - 2016» ծրագիրն ՀՀ Կենտրոնական բանկի օժանդակությամբ անցկացվում է արդեն մի քանի տարի: Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանի բնակչության ֆինանսական գրագիտության և իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև ծանոթացնել նրանց ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայություններին և պրոդուկտներին:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև