ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը 2016 թ.–ի առաջին եռամսյակի ընթացքում ԱՊՊԱ գծով վճարել է 717 մլն դրամի ապահովագական հատուցումներ

12.05.2016 13:25
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը 2016 թ.–ի առաջին եռամսյակի ընթացքում ԱՊՊԱ գծով վճարել է 717 մլն դրամի ապահովագական հատուցումներ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը 2016 թ.–ի առաջին եռամսյակի ընթացքում ԱՊՊԱ գծով վճարել է 717 մլն դրամի ապահովագական հատուցումներ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` տվյալ ցուցանիշով ընկերությունը առաջատարն է արդեն վեցերորդ տարին անընդմեջ:

Տարվա առաջին երեք ամսվա ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից ԱՊՊԱ հատուցումների շնորհիվ վերականգնվել է 3,250 ավտոմեքենա: ՃՏՊ-ում տուժած 140 անձ ընկերության կողմից վճարված միջոցների հաշվին բուժում է ստացել Հայաստանի կլինիկաներում:

Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների, մեկ պատահարի գծով վճարված հատուցման միջին գումարը նույնպես ամենաբարձրն է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում: Այն առաջին եռամսյակում կազմել է 212,000 դրամ: ԱՊՊԱ-ի գծով ապահովագրական հատուցման միջին գումարի շուկայական ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է 188,000 ՀՀ դրամ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջատար է նաև առաջին եռամսյակում վճարված ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարով: Այն կազմել է 1,44 միլիարդ ՀՀ դրամ: Ապահովագրության այլ տեսակների գծով ընկերությունը վճարել է ամենաշատ ապահովագրական հատուցումներ ԿԱՍԿՈ, ավտոքաղաքացիական պատասխանատվության կամավոր ապահովագրության, արտասահման մեկնողների ապահովագրության, ինչպես նաև ֆինանսական ռիսկերի ապահովագրության գծով։

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ:

Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 50 գրասենյակր, այդ թվում 19 մասնաճյուղ, 15  գրասենյակ Երևանում, և 35՝  Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից:–0!


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև