Հայկական բանկերի համախառն ծախսերը I եռմասյակում կրճատվել են 3,81%–ով` հասնելով 26,1 մլրդ դրամի

17.05.2016 16:49
Հայկական բանկերի համախառն ծախսերը I եռմասյակում կրճատվել են 3,81%–ով` հասնելով 26,1 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն ծախսերի ծավալը 2016 թ.–ի հունվար–մարտին կազմել է 26,1 մլնդ դրամ` 2015 թ.–ի առաջին եռամսյակի համեմատ կրճատվելով 3,81 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, որի հիմքում բանկերի ֆինանսական հաշվետվություններն են, Հայաստանի բանկերի ադմինիստրատիվ ծախսերի համախառն մեծությունը 2016 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 2,16 տոկոսով` հասնելով 20,2 մլրդ դրամ, այդ թվում` աշխատավարձի գծով ծախսերի 2,25 տոկոսանոց կրճատման հաշվին` մինչև 13,3 մլրդ դրամ։

Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի ադմինիստրատիվ այլ համախառն ծախսերը հունվար–մարտին կազմել են մոտ 6 մլրդ դրամ` տարվա ընթացքում կրճատվելով 9 տոկոսով։ Միաժամանակ ամորտիզացիայի ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2,9 մլրդ դրամ (7,28 տոկոսի անկում), գովազդի ծախսերը` 757 մլն դրամ (5,92 տոկոսի անկում)։

«ԱՌԿԱ» գործակալության առաջին եռամսյակի վարկանիշի համաձայն` ծախսերի մեծությամբ ամենախոշոր բանկերի առաջատարների հնգյակում ներառվել են ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, ՎՏԲ–Հայաստան Բանկը, HSBC բանկ Հայաստանը, Արդշինբանկն ու Ամերիաբանկը։ Միաժամանակ 2016 թ.–ի հունվար–մարտին առաջատար հնգյակին բաժին է հասել երկրի բանկային համակարգի համախառն ծախսերի մոտ 47,5 տոկոսը կամ 12,4 մլրդ դրամ։

2016 թ.–ի հունվար–մարտին Հայաստանի առևտրային բանկերի վարկանիշում համախառն ծախսերի մեծությամբ առաջին տեղը զբաղեցնում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 11,9 տոկոսանոց համախառն ծախսերի մասնաբաժնով։ ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ծախսերի համախառն ծավալը կազմել է մոտ 3,6 մլրդ դրամ` տարվա ընթացքում ավելանալով 25,4 տոկոսով։

ՎՏԲ–Հայաստան Բանկի համախառն ծախսերը կազմել են 2,8 մլրդ դրամ (33,4 տոկոսի անկում), HSBC բանկ Հայաստանինը` 2 մլրդ դրամ (0,1 տոկոսի անկում), Արդշինբանկինը` 2 մլրդ դրամ (10,41 տոկոսի անկում), Ամերիաբանկինը` 1,9 մլրդ դրամ (4,18 տոկոսի անկում)։

Հարկ է նշել, որ 2016 թ.–ի առաջին եռամսյակում բանկային շուկայում փաստացի գործում է 20 բանկ։ 2015 թ.–ին Ինեկոբանկը ձեռք է բերել ՊրոԿեդիտ բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը, այդ պատճառով հունվար–մարտին բանկը տրամադրել է համախմբված հաշվետվություն։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև