ՀՀ ԿԲ–ն 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

17.05.2016 17:24
ՀՀ ԿԲ–ն 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 17–ին տեղաբաշխել է 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT52155171 սերիայի պարտատոմսեր` 52 շաբաթ մարման ժամկետով։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 3 մլրդ 992 մլն դրամ, որից 3 մլրդ 502 միլիոնը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 5 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10,4989 տոկոս` 10,4989 սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 356 047 987 դրամ ($1 – 478,83 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև