Հայաստանի բանկերում իրավաբանական անձանց ցպահանջ ավանդներն առաջին եռամսյակում նվազել են 0,53%–ով` հասնելով 544,4 մլրդ դրամի

18.05.2016 14:23
Հայաստանի բանկերում իրավաբանական անձանց ցպահանջ ավանդներն առաջին եռամսյակում նվազել են 0,53%–ով` հասնելով 544,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերում իրավաբանական անձանց ցպահանջ ավանդները 2016 թ.–ի առաջին եռամսյակում, տարեսկզբի համեմատ, նվազել են 0,53 տոկոսով` հասնելով 544,4 մլրդ դրամի։ Նման տվյալներ են ներկայացվում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» ֆինանսա-տնտեսական 2016 թ.-ի առաջին եռամսյակի տեղեկագրում:

Իրավաբանական անձանց վարկավորման ծավալի մեծությամբ առաջատարների հնգյակում են Ամերիաբանկը, ՎՏԲ–Հայաստան բանկը, HSBC բանկ Հայաստանը, Արդշինբանկը և Կոնվերս բանկը: Ընդ որում, 2016 առաջին եռամսյակում առաջատար հնգյակի մասնաբաժինը կազմել է 339,7 մլրդ դրամ կամ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների 62,4 տոկոսը:

2016 թ.-ի հունվար-մարտի տվյալներով, իրավաբանական անձնաց ցպահանջ ավանդների ծավալի մեծությամբ առաջատար դիրքում է Ամերիաբանկը` 87,5 մլրդ դրամ (5,87 տոկոսի անկում):

ՎՏԲ–Հայաստան բանկի ցպահանջ ավանդները կազմել են 77,3 մլրդ դրամ (10,7 տոկոսի աճ), HSBC բանկ Հայաստանի ավանդները կազմել են 70 մլրդ դրամ (9,37 տոկոսի անկում), Արդշինբանկինը` 58,9 մլրդ դրամ (36,7 տոկոսի աճ), Կոնվերս բանկինը` 46 մլրդ դրամ (5,3 տոկոսի անկում):

Հայկական բանկերում իրավաբանական, ֆիզիկական անձանց և մասնավոր ձեռներեցների համախառն դեպոզիտներն առաջին եռամսյակում կազմել են 1 873,9 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 3,33 տոկոսով ($1 - 478,74 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև