ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մայիսի 24-27-ն անվճար բիզնես-դասընթացներ կանցկացնի ՓՄՁ ներկայացուցիչների համար

18.05.2016 17:43
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մայիսի 24-27-ն անվճար բիզնես-դասընթացներ կանցկացնի ՓՄՁ ներկայացուցիչների համար

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մայիսի 24-27-ն իրականացնելու է հերթական անվճար բիզնես-դասընթացները ՓՄՁ ներկայացուցիչների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Շարունակելով  աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն իրականացնում է անվճար բիզնես-դասընթացներ ՓՄՁ ներկայացուցիչների համար:

Բանկի կողմից իրականացվող ծրագիրը ներառում է բիզնեսի զարգացման բոլոր փուլերում  առանցքային համարվող հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը:

Դասընթացների ցանկը շուտով կհամալրվի գործընկերների համար օգտակար այլ թեմաներով:

Դասընթացները հասանելի են  բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, ովքեր մասնակցության ցանկություն կհայտնեն՝ անկախ նրանից՝ նրանք հանդիսանում են բանկի հաճախորդ, թե ոչ:

Բիզնես-դասընթացներին մասնակցել  ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ ՝  010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևան քաղաքում գտնվող ցանկացած մասնաճյուղ:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

 

 

 

 

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև