Հայաստանի բանկերի ադեկվատության ցուցանիշը մարտին հասել է 17,3%–ի

19.05.2016 16:04
Հայաստանի բանկերի ադեկվատության ցուցանիշը մարտին հասել է 17,3%–ի

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի կապիտալի ադեկվատության ցուցանիշը (ընդհանուր կապիտալ / կշռված ակտիվներ` հաշվի առած ռիսկերը) 2016 թ.-ի մարտին հասել է վերջին չորս տարվա մեջ իր առավելագույն արժեքին` 17,3 տոկոսի: Այդ մասին են վկայում Հայաստանի ԿԲ-ի տվյալները:

ԿԲ-ի տվյալների համաձայն, տարեսկզբից կապիտալի ադեկվատության ցուցանիշը աճել է 1,1 տոկոսային կետով:

Կապիտալի ադեկվատության բարձրացումը պայմանավորված է կապիտալի աճի բարձր տեմպի հետ միասին ակտիվների աճի տեմպի դանդաղեցմամբ: Այդսիսով, 2015 թ.-ի ընթացքում Հայաստանի բանկերի ակտիվներն աճել են ընդամենը 4,67 տոկոսով, իսկ կապիտալը` 17,8 տոկոսով: Ընդ որում, 2016 թ.-ի առաջին եռամսյակում բանկերի ակտիվները, տարեսկզբի համեմատ, աճել են 0,62 տոկոսով, իսկ կապիտալը` 3 տոկոսով:

Հայկական բանկերի կապիտալի աճը, բնականաբար, պայմանավորված է վերակապիտալացման գործընթացով: Այն իրականացվում է ԿԲ-ի որոշման ապահովման համար, որի համաձայն 2017 թ.-ի հունվարի 1-ից ընդհանուր կապիտալի նվազագույն ծավալը պետք է մեծացվի նախկին 5 մրդ դրամից մինչև 30 մլրդ դրամ:

«ԱՌԿԱ» գործակալության կողմից իրականացված վերլուծության համաձայն, ընդհանուր կապիտալ / ռիսկերը հաշվի առնելով` կշռված ակտիվների հարաբերակցությունը գտնվում է 13 տոկոսի սահմանում միայն երկու բանկի մոտ` Յունիբանկ` 12,22 տոկոս և Հայբիզնեսբանկ` 12,21 տոկոս:

Հինգ բանկերի մոտ այդ ցուցանիշն ավելի բարձր միջակայքում է` 13-16 տոկոս` ՎՏԲ-Հայաստան բանկ` 13,04 տոկոս, Արդշինբանկ` 13,08 տոկոս, Անելիք բանկ` 13,55 տոկոս, Կոնվերսբանկ` 14,21 տոկոս, Զարգացման Հայկական Բանկ` 14,87 տոկոս:

Վեց բանկերի կապիտալի ադեկվատության ցուցանիշը գտնվում է 16-20 տոկոսի սահմանում` HSBC բանկ Հայաստան` 16,49 տոկոս, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ` 16,66 տոկոս, Հայէկոնոմբանկ` 18,18 տոկոս, Ամերիաբանկ` 18,69 տոկոս, Ինեկոբանկ` 19,13 տոկոս, Արմսվիսբանկ` 19,98 տոկոս:

Միաժամանակ, Արարատբանկի, Առէկսիմբանկ–Գազպրոպմանկի Խմբի, Արցախբանկի, Բիբլոս Բանկ Արմենիայի, Պրոմետեյ Բանկի, ԲՏԱ Բանկի, Մելաթ բանկի կապիտալի ադեկվատության ցուցանիշը գտնվում է 20 տոկոսից բարձր մակարդակում։

Ինչպես հայտնի է, կապիտալի ադեկվատության նորմատիվը (N1) հիմնականր ցուցանիշներից մեկն է, և դրան պետք է հետևեն բոլոր բանկերը: Այս ցուցանիշը վկայում է բակի վստահելիության մասին և ցուցադրում է նրա ունակությունը սեփակլան միջոցներիով հարթել հնարավոր ֆինանսական կորուստները, այլ ոչ թե ի վնաս հաճախորդների: Այսօրվա դրությանբ, բոլոր հայկական բանկերը ոչ միայն ապահովում, այլ նաև գերազանցում են ԿԲ-ի սահմանած նվազաոգւյն 12 տոկոսը: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև