Հայաստանում շարունակվում է գնանկում գրանցվել

20.05.2016 16:52
Հայաստանում շարունակվում է գնանկում գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2016 թ.–ի հունվար–ապրիլին, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 1,5 տոկոսով: «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է տրամադրել ՀՀ ԱՎԾ-ն:

Ընդ որում, սպառողական գները 2016 թ.-ի ապրիլին, 2015 թ.–ի ապրիլի համեմատ, նվազել են 1,9 տոկոսով:

Հայաստանում գնանկում է գրանցվում տարեսկզբից, մասնավորապես 2016 թ.-ի հունվարին, 2015 թ.-ի հունվարի համեմատ, այն կազմել է 0,4 տոկոս, փետրվարին` 1,7 տոկոս, մարտին` 2 տոկոս:

ԱՎԾ-ի տվյալներով, 2016 թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվության աճը, 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 6 տոկոս:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2016 թ.-ի գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5 տոկոս), իսկ ՀՆԱ-ի աճը` 2,2 տոկոսի չափով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև