ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 64 մլն դոլար են ձեռք բերել

23.05.2016 12:19
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 64 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը մայիսի 16-20–ն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել ավելի քան 64 մլն դոլար 1 դոլարի դիմաց 477,36  դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 6,5 մլն եվրո և մոտ 833,4 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 536,85 դրամ և մեկ ռոբլու դիմաց 7.27 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է 60.7 մլն դոլար, 13,6 մլն եվրո և շուրջ 399 մլն ռուբլի, համապատասխանաբար, 479,27 դրամ, 541.58 դրամ և 7,37 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, մայիսի 9-15–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 32,6 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 37,4 մլն դրամ։ ($1– 477,63 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև