ՀՀ ԿԲ–ն 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

24.05.2016 17:37
ՀՀ ԿԲ–ն 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 23–ին տեղաբաշխել է 1 մլրդ 500 մլն դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT39202179 սերիայի պարտատոմսեր` 39 շաբաթ մարման ժամկետով։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 3 մլրդ 71 մլն դրամ, որից 2 մլրդ 841 միլիոն դրամը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 5 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.7572 տոկոս` 9.8550 տոկոս սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 396 658 467 դրամ ($1 – 477,58 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև