ACBA Mobile-ը բանկի հաճախորդներին նոր հնարավորություններ է ընձեռում

24.05.2016 17:50
ACBA Mobile-ը բանկի հաճախորդներին նոր հնարավորություններ է  ընձեռում

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. ACBA Mobile բջջային հավելվածը բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել փոխանցումներ ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկի հաշվեհամարների միջև, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտարժութային փոխարկումներ, ստանալ Բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, իսկ այժմ նաև՝ կատարել վարկի մասնակի կամ լրիվ մարում և ներկայացնել դեսպանատան տեղեկանքի ստացման հայտ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` որոշակի փոփոխություններ են կատարվել նաև հավելվածի գլխավոր մենյուի մեջ՝ «Գործարքներ» և «Պրոդուկտներ» բաժիններում։

Այսպես, գլխավոր մենյուի մեջ՝ նախկին «Փոխանցումներ» բաժինը վերանվանվել է «Գործարքներ», իսկ նախկին «Գործարքներ» բաժինը՝ «Պատմություն»: Միաժամանակ «Գործարքներ» բաժնում ավելացել են վարկի մասնակի կամ լիարժեք մարման և դեսպանատան տեղեկանք ներկայացնելու հայտերի հնարավորությունները։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից առաջարկվող բջջային հավելվածի   առավելություններին և հնարավորություններին ավելի մանրամասն կարելի է  ծանոթանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայք կամ ֆեյսբուքյան էջ, որտեղ ԱԿԲԱ Մոբայլ հավելվածի  Demo տարբերակի  միջոցով հնարավոր է նաև առանց հավելվածը ներբեռնել և ուսումնասիրել այն:

«ACBA Mobile բջջային հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է App Store-ից կամ Google play-ից ներբեռնել ACBA Mobile բջջային հավելվածը և դիմելով բանկի մասնաճյուղ` իրականացնել ակտիվացման գործողությունները», – նշվում է հաղորդագրության մեջ։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև