«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ամփոփեց «Մարտի 8-ին` 8 նվեր» ակցիայի արդյունքները

25.05.2016 12:29
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ամփոփեց «Մարտի 8-ին` 8 նվեր» ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ամփոփեց կանանց տոներին նվիրված «Մարտի 8-ին` 8 նվեր» ակցիայի արդյունքները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ինչպես հայտնել է Առէքսիմբանկի Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը, ակցիայի ընթացքում ձեռք բերած քարտերով մարտի 9-ից մինչև մայիսի 5-ը ամենամեծ գումարով գնումներ կատարած քարտապան կանանց միջև խաղարկվեցին մրցանակներ:

Նա նշել է, որ ակցիան անցկացվել է MasterCard-ի հետ համատեղ, որի նպատակն էր Հայաստանում անկանխիկ վճարումների առաջխաղացումը:

«Ի դեպ, այն MasterCard-ի հետ համատեղ ակցիաներից առաջինը չէ: Այս անգամ որոշեցինք մեր կանանց նվիրել ոչ թե մեկ, այլ միաժամանակ ութ նվեր` մեր բանկի պրոդուկտների տեսքով: Ակցիայի արդյունքներով` 400 քարտապաններից առավել ակտիվները նվեր ստացան նաև USB-կրիչներ բանկի և MasterCard-ի լոգոտիպով, իսկ նրանցից 10` 8,7% Cash Back ծառայության ակտիվացման հավաստագիր», - նշել է Հակոբյանը:

Ակցիայի կանոններով, 2016 թ.-ի մարտի 09-ից մինչև ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում MasterCard Standard և/կամ MasterCard Gold քարտեր ձեռք բերած բոլոր կանանց և աղջիկներին տրամադրվելու էր 8 նվերից բաղկացած բանկի պրոդուկտների փաթեթ:

Տոնական փաթեթը ներառում էր անվճար միջազգային պլաստիկ քարտ MasterCard Standard` 1 տարի գործողության ժամկետով և առանց չնվազող մնացորդի, MasterCard Gold տեսակի քարտ` 75% զեղչով, 1 տարի գործողության ժամկետով և առանց չնվազող մնացորդի, քարտի դրական մնացորդի նկատմամբ տարեկան 8.7% հաշվարկում` ՀՀ դրամով, բանկի գլխամասային գրասենյակում 75x310x435 չափսի պահատեղի տարեկան վարձակալության դեպքում` 50% զեղչ, Mobile Banking ծառայությանը միանալու դեպքում` իրականացված բանկային գործարքներն անվճար դիտելու հնարավորություն, Internet Banking ծառայությանը միանալու դեպքում` իրականացված բանկային գործարքներն անվճար դիտելու հնարավորություն, 3-20% զեղչ թվով 7 սպասարկման կետերում:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև