ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը համալրել է իր կողմից առաջարկվող առցանց ծառայությունների ցանկը

27.05.2016 14:03
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը համալրել է իր կողմից առաջարկվող առցանց ծառայությունների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը համալրել է իր կողմից առաջարկվող առցանց ծառայությունների ցանկը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այժմ Բանկի պաշտոնական կայքից հնարավոր է իրականացնել առցանց փոխանցումներ Unistream արագ դրամական փոխանցումների համակարգով՝ ցանկացած ուղղությամբ համակարգի լայն աշխարհագրության սահմաններում: Կայքի միջոցով ուղարկված փոխանցումներն անմիջապես հասանելի են դառնում վճարման համար նշված երկրում:

Ծառայության պայմաններն են. Եերկարժույթ փոխանցումներ (երբ որպես փոխանցման արժույթ նշվում է ՌԴ ռուբլին, իսկ որպես վճարման արժույթ՝ ցանկացած այլ արժույթ)` 1.7%, այլ փոխանցումներ (երբ և՛ որպես փոխանցման արժույթ, և՛ որպես վճարման արժույթ նշվում է ՌԴ ռուբլին)` 3%։

Փոխանցման նվազագույն գումարը 50 ՌԴ ռուբլի է, առավելագույն գումար`  75000 ՌԴ ռուբլի, փոխանցման արժույթը` ՌԴ ռուբլի։

Առցանց Unistream փոխանցումներ իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պաշտոնական կայքի (www.araratbank.am) «Առցանց ծառայություններ» բաժինը կամ ընտրել «Ֆիզիկական անձանց» ծառայությունների բաժնի «Միջազգային արագ դրամական փոխանցումներ»  հատվածի Unistream համակարգի լոգոյի կողքին տեղադրված «UNISTREAM փոխանցումներ» հղումը:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  ( «Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև