Հայաստանի համախառն պետական պարտքն ապրիլին աճել է 56 մլն դոլարով

31.05.2016 16:32
Հայաստանի համախառն պետական պարտքն ապրիլին աճել է 56 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2016 թվականի ապրիլի վերջին կազմել է 5 252,1 մլն դոլար` մարտի համեմատ աճելով 1 տոկոսով կամ 56 մլն դոլարով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ, տարեսկզբից երկրի ընդհանուր պետական պարտքը աճել է 3,4 տոկոսով:

ԱՎԾ տվյալների համաձայն, հանրապետության արտաքին պետական պարտքը 2016 թ.-ի ապրիլի վերջի դրությամբ կազմել է 4 459 մլն դոլար` նախորդ ամսվա համեմատ աճելով 1,2 տոկոսով կամ 53,3 մլն դոլարով:

Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 3 968,1 մլն դոլարը բաժին է հասնում Հայաստանի կառավարությանը (50 մլն դոլարի աճ), իսկ հանրապետության ԿԲ-ի պարտքը կազմում է 490,8 մլն դոլար (3 մլն դոլարի աճ):

Հայաստանի ներքին պարտքն ապրիլի վերջին կազմել է 793 մլն դոլար` աճելով 2,7  մլն դոլարով։ Միաժամանակ, մոտ 705,9 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների  ձեռք բերած պարտատոմսերին։ Արտարժույթով պետպարտատոմսերը կազմել են 85,1 մլն դոլար, ներքին երաշխիքները` 1,94 մլն դոլար։

Հայաստանի պետբյուջեի համաձայն, երկրի պետական պարքտը 2016 թ.-ին, սպասված ՀՆԱ–ի նկատմամբ, կկազմի 49,4 տոկոս, իսկ արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին` 42,8 տոկոս: Պետական պարտքի չափը, 2016 թ.-ի արդյունքներով, կկազմի 5,569 մլրդ դոլար, որից 86,6 տոկոսը արտաքին պարտքն է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև