ՀՀ ԿԲ–ն առաջին եռամսյակում վաճառել է 94,6 մլն դոլար

01.06.2016 12:33
ՀՀ ԿԲ–ն առաջին եռամսյակում վաճառել է 94,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն արտարժույթի շուկայում իրական արտահայտմամբ վաճառել է 94,6 մլն դոլար։ Այս մասին նշվում է Գնաճի հաշվետվության» (Դրամավարկային քաղաքականության ծրագիր II եռամսյակ 2016թ. Դրամավարկային քաղաքականության 2016թ. I եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) մեջ։

«ԿԲ–ի միջամտություններն իրականացվել են արտարժույթի շուկայում գոյություն ունեցող տատանումները չեզոքացնելու համար, որոնք առաջացել են վճարային հաշվեկշռի սեզոնայնոթյան հետևանքով», – նշվում է հաշվետվության մեջ։

2016 թ.–ի առաջին եռամսյակում Հայաստանի առևտրային գործընկեր երկրների արժութային շուկաներում գրանցվել են գնանկումային ճնշումներ։ Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ գործընկեր երկրների միջին կշռված անվանական փոխարժեքն արժեզրկվել է 3,6 տոկոսով, հիմնականում` ռուսական ռուբլու, ուկրաինական գրիվնայի և չինական յուանի արժեզրկման հաշվին։

Հաշվետվության համաձայն` Հայաստանի գործընկեր երկրների ազգային արժույթների արժեզրկմանը զուգահեռ 2016 թ.–ի առաջին եռամսյակում դոլարի նկատմամբ դրամի միջին անվանական փոխարժեքն արժեզրկվել է 2,1 տոկոսով։ Դոլարի միջին փոխարժեքը Հայաստանում առաջին եռամսյակում կազմել է 488,67 դրամ` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 477,26 դրամի դիմաց։

Միաժամանակ, 2016 թ.–ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական արդյունավետ փոխարժեքն արժևորվել է 0,2 տոկոսով։

2016 թ.–ի սկզբից դոլարի փոխարժեքը Հայաստանում գրանցել է աճի միտում և փետրվարի 3–ին, 2014 թ.–ի վերջին գրանցված կտրուկ անկումից հետո առաջին անգամ, գերազանցել է 490 դրամը։ Փետրվարի կեսին փոխարժեքը հասել է 495 դրամի։ Սակայն փետրվարի 19–ից հետո դրամը սկսել է ամրապնդվել, վերադարձել դոլարի դիմաց 490 դրամ ցուցանիշին և շարունակել անկումը։

2015 թ.–ին դրամը, չնայած լուրջ ներքին և արտաքին նախադրյալներին, դարձավ ամենակայունը ԵՏՄ երկրների արժույթների շրջանում` արժեզրկվելով ավելի քան 14,9 տոկոսով, այն դեպքում, երբ ԵՏՀ–ի տվյալներով, ղազախական տենգեն արժեզրկվել է 23,74 տոկոսով, բելառուսական ռուբլին` 55,3 տոկոսով, ռուսական ռուբլին` 59,77 տոկոսով, իսկ ղրղըզական սոմը` 20,14 տոկոսով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև