ՎՏԲ-Հայաստան բանկը շնորհավորում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը` ներկայացնելով իր սոցիալական պատասխանատվության ծրագրերը

02.06.2016 13:06
ՎՏԲ-Հայաստան բանկը շնորհավորում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը` ներկայացնելով իր սոցիալական պատասխանատվության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` ցանկանալով նրանց անհոգ մանկություն, ամուր առողջություն և լուսավոր ապագա, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Վերջին տարիների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը, սոցիալական պատասխանատվության շրջանակում, իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են երեխաների կյանքի, կրթության և առողջության որակի բարելավմանը:

Բանկի ֆինանսավորմամբ Ստեփանավան քաղաքում բացվել է ճամբար՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար, որն ամբողջությամբ վերանորոգվել է: Ավելի քան 200 երեխաներ այնտեղ են անցկացնում իրենց ամառային հանգիստը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես  օգնություն է ցուցաբերում թիվ 21 ԴՊԿՀ-ին՝ ՌԴ պաշտպանության նախարարության միջնակարգ հանրակրթական դպրոցին, որը գտնվում է ք. Երևանի Քանաքեռ համայնքում: Վերջին տարիներին դպրոցում փոխվել  են բոլոր պատուհանները, իրականացվել է վերանորոգում, և դպրոցը վերազինվել է տեխնիկայով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել  ք. Գավառի  մանկատանը: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից  կազմակերպվել է տոնական միջացառում «Մուրացան» հիվանդանոցում բուժում անցնող քաղցկեղով հիվանդ  երեխաների համար: Բացի իրակացված տոնական ծրագրից, Բանկը հիվանդանոցին փոխանցել է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա և խոհանոցային սպասք:

2014 թ. - ից ՎՏԲ-Հայաստան Բանկը կանոնավոր կերպով օգնություն է ցուցաբերում «Հայ մայրեր» ՀԿ-ին, որը զբաղվում է մանկական ուղեղային կաթված ունեցող  երեխաների խնդիրներով: 2016 թվականին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ձեռնամուխ է եղել մի նախագծի ֆինանսավորման, որի շրջանակներում 60 ՄՈՒԿ-ով տառապող անապահով ընտանիքներից մանուկներ հնարավորություն կունենան անցնել վերականգնողական հիդրոթերապիա կուրսեր:

Տվյալ պահին «Հայ մայրեր» ՀԿ խնամակալության տակ գտնվող ավելի քան 15 երեխաներ անցել են հիդրոթերապիայի կուրսեր, ինչը զգալիորեն բարելավել է երեխաների առողջական վիճակը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև