Յունիբանկը հայտարարում է դեպոզիտար արկղերի վարձակալության նոր ամառային ակցիա

03.06.2016 13:16
Յունիբանկը հայտարարում է դեպոզիտար արկղերի վարձակալության նոր ամառային ակցիա

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամառային արձակուրդներին ընդառաջ Յունիբանկն առաջարկում է անհատական դեպոզիտար արկղերի վարձակալության ծառայություններից օգտվել զեղչով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Կախված արկղերի չափից և վարձակալության ժամկետից` սահմանված են տարբեր սակագներ` 4 500 ՀՀ դրամից (փոքր դեպոզիտար արկղի վարձակալում 7 օրով) մինչև 35 000 ՀՀ դրամ (մեծ դեպոզիտար արկղի վարձակալում 1 տարով):

Ծառայությունը մատուցվում է բանկի «Աճառյան» և «Գյումրի» մասնաճյուղերում: «Պրիվե» մասնաճյուղում սակագները կազմում են 18 000 ՀՀ դրամից մինչև 35 000 ՀՀ դրամ:

Յունիբանկն առաջարկում է երեք չափի պահատուփեր` փոքր /110x220x480 մմ/, միջին /200x220x480 մմ/ և մեծ /200x450x480 մմ/: Հաճախորդները կարող են օգտվել դեպոզիտար արկղերից 7, 14 օր, մեկ կամ 6 ամիս, և 1 տարի ժամկետով: Դեպոզիտար արկղերը գտնվում են շուրջօրյա հսկողության տակ` հատուկ այդ նպատակով մասնաճյուղերում կառուցված սրահներում:

Ակցիան կգործի մինչև 2016թ. օգոստոսի 31-ը:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև