ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 65,5 մլն դոլար են ձեռք բերել

06.06.2016 13:19
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 65,5 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը մայիսի 30–ից հունիսի 3–ն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 65,5 մլն դոլար 1 դոլարի դիմաց 476.91 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 10,5 մլն եվրո և շուրջ 862 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 531.06 դրամ և մեկ ռոբլու դիմաց 7,16 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 68,5 մլն դոլար, 10,7 մլն եվրո և շուրջ 402,5 մլն ռուբլի, համապատասխանաբար, 478.56 դրամ, 536,00 դրամ և 7,26 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, մայիսի 23–29–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 37,8 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 42,5 մլն դրամ։ ($1– 478.06 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև