Դրամի արժևորումը բնական է և մտահոգություն չի առաջացնում. Ջավադյան

07.06.2016 20:00
Դրամի արժևորումը բնական է և մտահոգություն չի առաջացնում. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի արժևորումը բնական է և մտահոգության առիթ չի տալիս, երեքշաբթի խորհրդարանում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Նրա խոսքով` շուկայում տիրող իրավիճակը մտահոգիչ չէ, և բոլոր գործընթացներն ընթանում են բնական` հաշվի առնելով ներկրման անկման և արտահանման ծավալների պահպանման հաշվին առաջացած ընթացիկ հաշվի կրճատումը` տարվա առաջին ամիսներին արտահանման կտրուկ աճի դեպքում։

«Մենք որևէ կերպ չենք ազդում դրամի արժևորման վրա և որևէ քայլ չենք ձեռնարկում` դրամի փոխարժեքը զսպելու ուղղությամբ, մշտապես պահպանելով լողացող փոխարժեքի քաղաքականությունը և միջամտում ենք միայն կտրուկ տատանումների դեպքում», – ասաց Ջավադյանը։

ԿԲ նախագահի խոսքով` 2016 թ.–ին գրանցվել է երկու նման դեպք` հունվարի վերջին և փետրվարի սկզբին։

«Այս տարի մեր միջամտությունը չնչին է եղել, և մենք, հիմնականում, շուկայում ոչ թե վաճառել, այլ գնել ենք դոլար», – ասաց Ջավադյանը։

Նա նաև նշեց, որ նման վարքագիծը բնական է հայկական դրամի նման «երիտասարդ» արժույթի համար` ընդգծելով, որ այն իր վստահությունը «վաստակում է» արժևորման միջոցով։

ԿԲ նախագահը նաև նշեց, որ 2009 թ.–ից հայկական արժույթը արժեզրկվել է 60 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալներով` դոլարի միջին փոխարժեքը Հայաստանում 2016 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 488,67 դրամ` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 477,26 դրամի համեմատ` արժեզրկվելով 2,3 տոկոսով։ Հարկ է նշել, որ տարեսկզբից հայկական դրամն ամրապնդվել է։ Այսպես, 2016 թ.–ի հունվարին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 486,04 դրամ, փետրվարին այն ավելացել է` հասնելով 493,64 դրամի, մարտին նվազել է` հասնելով 486,33 դրամի, իսկ ապրիլին կազմել է 481,27 դրամ։ Այսօր դոլարի փոխարժեքը կազմում է 478,82 դրամ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև